Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք

Մարդու սեռական ակտիվությունը սեզոնային բնույթ ունի

Մարդու սեռական ակտիվությունը սեզոնային բնույթ ունի

Ձմռանը` Սուրբ Ծննդի շրջանում, և ամռանը մարդիկ ավելի հաճախ են դիմում համացանցին`իրենց երկրորդ կեսին փնտրելու կամ էլ պարզապես սեռական բնույթի տեղեկություններ ստանալու համար: Այդ մասին է վկայում Google-ի որոնման հարցերի վիճակագրությունը:

Ըստ Discovery news-ի` գիտնականներին հետաքրքրել է, թե 2006թ. հունվարից մինչև 2011թ. մարտն ընկած ժամանակահատվածում ամերիկացիները ինչպիսի հաճախականությամբ են, սեզոնից կախված, ցանցում պոռնոգրաֆիա, մարմնավաճառներ և ծանոթությունների կայքեր փնտրում:

Դեռ 2007 թվականին սահմանվել էր ԱՄՆ-ում երիտասարդության կիսամյակային սեռական ակտիվության ցիկլը: Այն ժամանակ հետազոտությունը կենտրոնացել էր, այսպես կոչված, «հանգստյան օրերի էֆեկտի» և «ամառային արձակուրդների էֆեկտի» վրա:

Ներկայիս ուսումնասիրության շրջանակներում գիտնականները հաստատել են նաև, որ Սուրբ Ծննդի շրջանում աճում է վաճառված պահպանակների թիվը: Նույնը տեղի է ունենում նաև ամռանը: Վիլլիանով և Ռատգերս համալսարանների հոգեբաններ Պատրիկ և Շարլոտա Մարկերը հստակ միտում են նկատել. հենց նշված ժամանակաշրջանում են մարդիկ սեքսի հետ կապված ավելի շատ տեղեկություն փնտրել:

Մասնագետներին չի հաջողվել պարզել, թե ինչով է պայմանավորված սեզոնային սեռական ակտիվությունը:
Գուցե դա պարզունակ կենսաբանական ցիկլ է: Չի բացառվում, սակայն, որ սեռական ակտիվության սեզոնայնությունը ժամանակակից աշխարհում սոցիալական կազմակերպման արդյունք է, չէ՞ որ հենց ամռանն ու ձմռանն են հիմնական արձակուրդները:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ